25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Ինչո՞ւ է Ծառուկյանը ազատել Իվետա Տոնոյանին. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, եւ Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է ԲՀԿ-ի անունից հայտարարություն տարածել: […]

Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Հայոց աշխարհ

Մինչ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ անշարժ գույքի շուկայում աննախադեպ աշխուժություն է տիրում, վերջին շրջանում այստեղ սկսել են ի հայտ գալ մտահոգիչ երեւույթներ։ Հատկապես առք ու վաճառքի ոլորտում։    Մասնավորապես պասիվացել է մայրաքաղաքի անշարժ գույքի շուկան։ Առք ու վաճառքի գործարքները, որոնք շուկայի հիմնական բնութագրիչներից են, հոկտեմբերին ոչ միայն չեն ավելացել, այլեւ կրճատվել են։ […]

Նախատոնական «ցեղասպանություն». Ժողովուրդ

Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերև ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երևան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղևնու կոտրված ու թափված ճյուղեր: Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, և սա այն դեպքում, երբ Հայաստանում եղևնիների և սոճիների հատումն ու վաճառքն արդեն մի […]

Կարմիր գծին ենք մոտենում. Ստեփան Դանիելյանը՝ Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել: Նորից ուշադրություն դարձրեք Մնացականյանի հայտարարության վրա, որ Հայաստանի համար գլխավոր խնդիրը բնակչության անվտանգությունն է, ոնց զգում եմ, Արցախի անկախության հարցը հանվում է: Կարմիր գծին ենք մոտենում: ՔՊ անդամները պետք է հասկանան, որ եթե իրոք այդպես է, իրենք ևս դրա […]

Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուն է անդրադարձել հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած […]

Երևանն ու Բաքուն ԼՂ կարգավորման հարցում փոխըմբռնման են հասել. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է […]

Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա. Շարմազանով /տեսանյութ/

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: «Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջեւանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա…»:      

Տուն մի կառուցիր կործանվող քաղաքում

Իսկապես ասա ինձ, եթե որևէ մեկը քեզ ասի, թե մեկ տարի անց այս քաղաքը կավերվի, իսկ մյուս քաղաքը` ոչ, կսկսեի՞ր տուն կառուցել այն քաղաքում, որին կործանում է սպառնում: Այդ պատճառով եկեք և մենք չկառուցենք այս աշխարհում, որովհետև քիչ անց այն կավերվի և կվերանա. բայց ի՞նչ եմ ասում` կվերանա՞: Նրա կործանումից առաջ ինքներս կվերանանք և աղետի […]

Երևանի քաղաքապետը լավ չի սկսել

Ես ասում եմ, որ Երևանի քաղաքապետը լավ չի սկսել։ Լավ չէր սկսել դեռ իր քարոզարշավից, երբ դաշտը բաժանեց սևերի ու սպիտակների, ինչով նախանշեց նաև ԱԺ-ի նախընտրական քարոզարշավի դիսկուրսը, որից էդպես էլ չկարողացանք դուրս գալ՝ ընկնելով անձերի անիմաստ պայքարի գիրկը, որից ոչ մեկս ոչինչ չշահեց ու երբևէ չի էլ շահելու։ Լավ չէր սկսել, երբ քաղաքապետ ընտրվելուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի