23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելուն է անդրադարձել հետաքննող լրագրող, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է», – Facebook-ի իր էջում գրել է Էդիկ Բաղդասարյանը։

Իր հերթին տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ 2016-ի ապրիլին «հետախուզությունը տեղյակ չէր, որ Ադրբեջանը գնել է Իսրայելից կամիկաձե դրոններ, ինչի հետևանքով զինվորականները տեղեկացված չէին դրանց հնարավոր կիրառման մասին, ինչը մեր կողմից լուրջ կորուստների պատճառ դարձավ»։

«Մինչդեռ մամուլից ամիսներ առաջ հայտնի էր, որ Իսրայելը դրանք վաճառել է երկու երկների։ Հաշվի առնելով, որ շատ չէ այն երկրների ցանկը, որոնց Իսրայելը մատակարարում է հարվածային դրոններ, նման եղրակացության կարելի էր գալ նույնիսկ չլինելով հետախուզության ղեկավար», – նշել է Ս.Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ 

«Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», – հաստատել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։

2018-ի փետրվարին նա նշանակվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդ։

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին ՀՀ նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը և ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյան։

Մեկնաբանելով այդ պաշտոնանկությունները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասել էր, որ դա վկայում է այն մասին, որ կոնկրետ այդ անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ:

«Պատերազմը վեր հանեց նոր խնդիրներ, որոնց պետք էր օպերատիվ արձագանքել: Այո, բացահայտվել են նոր խնդիրներ և դրանց կապակցությամբ պետք է նոր լուծումներ տալ», – ասել էր նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ