13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Երևանի քաղաքապետը լավ չի սկսել

Ես ասում եմ, որ Երևանի քաղաքապետը լավ չի սկսել։ Լավ չէր սկսել դեռ իր քարոզարշավից, երբ դաշտը բաժանեց սևերի ու սպիտակների, ինչով նախանշեց նաև ԱԺ-ի նախընտրական քարոզարշավի դիսկուրսը, որից էդպես էլ չկարողացանք դուրս գալ՝ ընկնելով անձերի անիմաստ պայքարի գիրկը, որից ոչ մեկս ոչինչ չշահեց ու երբևէ չի էլ շահելու։

Լավ չէր սկսել, երբ քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո կարմիր գծերի մասին հարցին պատասխանեց հոխորտալով, թե՝ ուզում եք կարմիր գծերը հանենք ու մանկապարտեզները չվերանորոգե՞նք, մի տեսակ սպառնալով, թե՝ պահանջեք կարմիր գծերը վերացնել, արդյունքում կունենաք չվերանորոգված մանկապարտեզներ, այնինչ ես չեմ տեսել ոչ մի հրապարակում, ըստ որի՝ կարմիր գծերի վճարներն օգտագործվում են բացառապես մանկապարտեզների վերանորոգման վրա։ Մինչև հիմա էլ չգիտեմ, թե կարմիր գծերի վճարներից գոյացած գումարն ինչի վրա է ծախսվում։ Իսկ մանկապարտեզների վերանորոգումը քաղաքապետարանի պարտականությունն է՝ անկախ կարմիր գծերի լինել-չլինելուց։ 

Հիմա էլ տեղեկանում ենք, որ 2019-ի բյուջեի նախագծով արդեն իսկ կա մոտ 3 միլիոն դոլարի դեֆիցիտ, որը չգիտեմ՝ ինչով է լցվելու, ավելացել են գործուղումների ու պարգևավճարների ծախսերը, իսկ, օրինակ, տրանսպորտի ոլորտը, որի ձեռքին արդեն 27 տարի տառապում են Երևանի բնակիչները, կրճատվել են, կրճատվել են վերելակների վերանորոգման ծախսերը, երբ ամեն տարի դրանք դառնում են մահվան ելքով վթարների պատճառ։

Ու հետաքրքիր ա, որ երեկվանից ամբողջ ՖԲ-ում քննարկվող ու բազմաթիվ հարցերի տեղիք տվող Երևանի 2019-ի բյուջեի նախագծի մասին դեռ չկա որևէ հաղորդագրություն, մեկնաբանություն կամ կրճատված ու ավելացված ծախսերի ստրուկտուրայի մասին բացատրություն։ 

Հասկանում եմ, որ սա դեռ նախագիծ է, բայց փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ նախագծերը սովորաբար կարդինալ փոփոխությունների չեն ենթարկվում կամ, կարելի ա ասել, ընդհանրապես փոփոխության չեն ենթարկվում, հատկապես երբ նախագիծը ներկայացնողն ունի մեծամասնություն կազմող խմբակցություն հաստատող մարմնում։

Վլադ Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ