25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Առաջիկա օրերին ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, […]

Ինչո՞ւ է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին. ՌԴ դեսպանի պարզաբանումը

«Ես պատրաստ չեմ խոսել ռազմաքաղաքական համագործակցության մանրամասների մասին: Ուղղակի կասեմ, որ այն ռազմաքաղաքական համագործակցությունը, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ, կառուցված է գլխավոր սկզբունքի վրա՝ թույլ չտալ տարածաշրջանում բալանսի խախտում, այսինքն՝ չանել ինչ-որ բան, որը կարող է իրական վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր […]

Այդ անշարժ գույքերի հետ կապված քրեական գործ չի հարուցվել. Մանվել Գրիգորյանի պաշտպան /տեսանյութ/

«Տարածքի հետ կապված՝ օրենքով սահմանված կարգով դիմել ենք կառավարությանը, որի ուժով այն նվիրաբերության հիմքով հանձնել ենք կառավարությանը։ Դրանից հետո պետական լիազոր մարմինները և պետությունը՝ ի դեմս կառավարության, պետք է կայացնեն համապատասխան որոշում՝ նվիրաբերությունն ընդունելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն […]

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը կործանիչ խաղ է սկսել

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 301 թվականից առ այսօր շատ փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հարյուրամյակներ շարունակ պետություն չունեցող հայ ազգին միավորել: Եկեղեցու շնորհիվ է, որ զավթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլվել նրանց և պահպանել ենք մեր ազգային ինքնությունը: Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրության մակարդակով ճանաչել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ […]

Դեկտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 19-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:  ԹԵՄԱ՝  արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները. Բելառուսի նախագահի հայտարարությունները. հայ-ռուսական  հարաբերություններում սպասվող զարգացումները:    Դեկտեմբերի  19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհուրընկալվեն իրանագետներ Արտյոմ Տոնոյանը և Գարիկ Միսակյանը:  ԹԵՄԱ՝  հայ-իրանական հարաբերությունները  2018թ.-ին. ի՞նչ սպասել հայ-իրանական հարաբերություններում  2019թ.-ին: […]

Ես Հայաստանի Հանրապետությանը դատի չեմ տա. Մանվել Գրիգորյանի որոշումը /տեսանյութ/

«Եթե Մանվել Գրիգորյանի կալանքի սանկցիան չի փոխվելու, ապա քաղաքական որոշում եմ տեսնում, որպեսզի նա մնա կալանքի տակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ ցանկանում են բացառել ընտրովի արդարադատությունը։ «ՔՕ 135 հոդվածով նախատեսված հիմքերը, որոնցով անձը պետք է գտնվի կալանքի տակ, այսինքն՝ խոչընդոտել, խուսափել, նոր հանցագործություն կատարել, բացառվում է։ Բացի այդ՝ […]

Մեր խնդիրը մեր արտաքին քաղաքականության վրիպումն է. Թեւան Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի դիտարկմամբ, Արցախում օրեր առաջ տեղի ունեցած կադրային փոփոխությունները չպետք է ազդեն մեր անվտանգության վրա: «Կարո՞ղ եք ասել՝ ինչ է եղել, որ պետք է նոր բեկում առաջանա։ Ինչ է՝ Ալիևն այլևս զենք չի՞ գնելու։ Սա հիբրիդային պատերազմ է, և թշնամին աշխատում է մեր դեմ։ Մենք մեր հերթին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի