Առաջիկա օրերին ձյուն է սպասվում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, դեկտեմբերի 19-ին, դեկտեմբերի 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.50C