18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Նախկին բյուջեակերներ, գաղափարազուրկ քաղաքական առեւտրականներ, երազում մանդատ տեսնողներ

Նախկին բյուջեակերներ, գաղափարազուրկ քաղաքական առեւտրականներ, երազում մանդատ տեսնողներ, բոլոր ժամանակներում հարմար տեղավորվողներ եւ այս բազմաշերտ կոնտինգենտը վազում է դեպի ՔՊ` հարմար տեղավորվելու ցուցակի անցողիկ տեղերում։ Այս գաղափարազուրկ տեսակն է վաղը իշխանության գալու», – կարծում է արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ, ռազմական-հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը . «Հետեւանքները դժվար չէ պատկերացնելը` ժողովրդի հիասթափություն, նոր «որակի» բյուջեակերներ, քաղաքական դաշտի ամայացում, ազգայինի արժեզրկում… Նախկինների սխալների սրբագրումով, նոր, մաքուր, գաղափարական դեմքերով է միայն հնարավոր ունենալ այն երկիրը, որի համար պայքարել ենք։ Այլապես ստացվում է մաթեմատիկական հայտնի կանոնը` գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում»:

Կոչ ենք անում որևէ կերպ չաջակցել ԼԳԲՏ ֆորումին

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը` ՀԵՄ-ը, հայտարարություն է տարածել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ելնելով այն իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը, ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է,  անընդունելի […]

Ազնավուրը ձեր եւ զվարթունների՝ հրեշտակների բարեխոսական աղոթքի կարիքն ունի

Զվարթնո՞ց, Ազնավո՞ւր… Սիրելի՛ հայրենակիցներ, երեխաներին հոգեւորաբար եւ հոգեբանորեն խեղող հելոուինյան գովազդը թողած, անբնական եւ անբարոյական սեռային կրքերի քարոզչությունը թողած, Աստծո փոխարեն մամոնային պաշտելու քարոզարշավը թողած, ընկել ենք քվեարկելու եւ բանավիճելո՞ւ՝ Զվարթնոց, թե Ազնավո՞ւր։ Հ.Գ. Ազնավուրը ձեր եւ զվարթունների՝ հրեշտակների բարեխոսական աղոթքի կարիքն ունի ավելի… Տեր Նշան քահանա Ալավերդյան

Եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

«ՔՊ, ԲՀԿ և ՀՀԿ. երեքի համար խնդիր չի լինի: Մինչև երեկ ես կարծում էի, որ «Լույս»-ն էլ չպետք է խնդիր ունենա, բայց պարզվեց, որ առանձին-առանձին են գնում «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Մարդ-կուսակցությունները, որոնք այսօր հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, կարծում եմ այդքանով էլ կավարտվի նրանց համար ամեն ինչ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ […]

Օդերեւութաբանների կանխատեսումները

Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը: Այսպես, նոյեմբերի  լույս 5-ի գիշերը և նոյեմբերի 8-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ նոյեմբերի 5-ի ցերեկը և նոյեմբերի 6-ին մարզերի մեծամասնությունում, նոյեմբերի 7-ին` Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում կանխատեսվում են տեղումներ, առանձին վայրերում` մառախուղ: Քամին կլինի հյուսիս-արևելյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի […]

Ներողություն եմ խնդրում, որ «Լույս» դաշինքն այլևս չկա. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում միայնակ մասնակցելու մասին։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա: «Հանրապետությունը» մասնակցելու […]

Նիկոլ Փաշինյանն այցելել է սահմանագիծ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի