Նման բան այսքան տարի չէինք տեսել ու լսել. Հայոց աշխարհ
Երկրագնդի ձգողականությունը եղել է միշտ, բայց որպեսզի մարդիկ իմանային նրա գոյության մասին, հարկավոր էր ճյուղից պոկված խնձորի անկմանը հետեւող Նյուտոնի մտքի պայծառացումը։ Եվ մեզ շրջապատող ու մեր ճակատագիրը տնօրինող բնության դեռ քանի՜-քանի՜ հզոր ուժեր են ընկած մարդկային ըմբռնողության սահմաններից անդին։ Մենք ապրում ենք թերբացահայտված աշխարհում եւ հաճախ շարժվում սոսկ շոշափելով, ինչը երբեմն հանգեցնում է ողբերգությունների։ […]