30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դուք պիտի որոշեք ձեր հարաբերությունը Աստծո հետ

Ինչու է Տեր Հիսուսն իր մասին ասում «Մարդու Որդի»: Դուք Դանիելի Գիրքը կարդացե՞լ էք: Մարգարեն իր տեսիլքում պատմում է թէ ինչպես չորս գազանների իշխանություն է տրվում և ապա այդ իշխանությունը վերցվում: Դրանից հետո տեսեք ինչ է գրում.

«Տեսնում էի, որ, ահա, երկնքի ամպերի միջից գալիս էր մէկը ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ նման եւ հասնում Ծերունուն. նա բերվեց նրա առջև։ Նրան իշխանություն, պատիվ և արքայություն տրվեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի, եւ նրա թագավորությունը չի կործանվի» (Դն 7:2-14):

Տեր Հիսուսն ասում է, որ ինքը նա է, որի մասին գրում է Դանիելը: Ինքը նա է, ով Հորից ստացավ իշխանություն, փառք և արքայություն: Ինքը նա է, որին բոլոր ազգերն ու մարդիկ ծառայում են: Ինքը նա է, ում արքայությունը հավիտյան է, երբեք չի վերցվելու և որևէ մեկը չի կարողանալու այն կործանել: Ինքը նա է ում տիրույթում ապրում եք դուք, ու դուք պիտի որոշեք ձեր հարաբերությունն իր հետ: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ