«Քաղաքական սաբոտա՞ժ». ԱԺ-ում գրեթե բոլոր քվեարկությունները տապալվեցին
Ազգային ժողովում տապալվեցին 12 օրինագծերից 11-ի քվեարկությունները: Բանն այն է, որ ԱԺ դահլիճում ներկա պատգամավորներից 1-2-ը չէին մասնակցում քվեարկություններին, ինչի հետեւանքով քվորում չէր ապահովվում: Մասնավորապես, քվեարկություններին չէր մասնակցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի տապալումից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. « Գալուստ Գրիգորիչ, դուք […]