27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Ո՞ւր է Փաշինյանի կախարդական փայտիկը. Շարմազանով /տեսանյութ/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան հանրագրում արձագանքել է երեկ ասուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետներին՝ հակադարձելով, թե վարչապետի պաշտոնակատարը ամիսներ առաջ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի եւ գալիս է լուծելու բոլոր խնդիրները՝ թռիչքաձեւ զարգացմամբ:    

Իմպոտենցիայից ոչ ոք չի մահացել, բայց չէ՞ որ ոչ ոք չի էլ ծնվել, Հայոց աշխարհ

Թե կուզեք իմանալ, քաղաքականությունը «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցի պատասխանի հավերժական որոնումն է։   Այստեղ քաղաքական ուժերը ոչնչով չեն տարբերվում մարդկանցից։ Նույն խանդը միմյանց նկատմամբ։ Նույն արցունքները բարձին, խոստովանություններն ու հուսախաբությունները։ Նույն բամբասանքները միմյանց թիկունքում։ Նույն սառը հաշվարկը՝ միախառնված զգացմունքների հետ։   Հատկապես աչքի է զարնում այդ նմանությունը ընտրությունների նախօրեին։ Իրարանցում, նեւրոզ, սրտի տրոփյուն։ Վալիդոլի ու կատվախոտի […]

Հայաստանին դժվար օրեր են սպասվում

Հայաստանին դժվար օրեր են սպասվում դեկտեմբերի 9-ից հետո: Հայաստանն այլևս վերսկսելու է բանակցային գործընթացը Արցախի հարցում: Նոր իշխանության համար սկսվելու է ավելի բարդ ու դժվար ժամանակաշրջան: Մի կողմից հանրության շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, մի կողմից արտաքին քաղաքականության հստակեցման և պարզեցման պահանջ, մի կողմից Արցախի հարցի բանակցային գործընթացի վերսկսում: Իսկապես նոր իշխանությունը լինելու է […]

Արտաքին պարտքը տարեսկզբից կավելանա. Ժամանակ

Հայաստանի նորընտիր խորհրդարանն իր աշխատան­քը կարող է սկսել՝ Հայաստանի արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով: Երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային ար­դյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. են­թածրագիր 2» վարկային համա­ձայնագիրը:  Այս համաձայնագրով կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային […]

Սերժ Սարգսյանին մերժելուց հետո նրանք սկսեցին մերժել ամեն ինչ և ամենքին. Հրապարակ

Նարինե Մկրտչյանը գրում է. «ԱԺ ընտրություններին ընդառաջ, ընտրացուցակներ կազմելու վերջին տասնօրյակում, պաշտոնական առաջարկ ստացա ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում: Ես այլ քաղաքական ծրագրեր ունեի, որոնք հընթացս պարտադրաբար փոխվեցին, քանի որ չփոխվեց Ընտրական օրենսգիրքը: Թեպետ այլ առաջարկներ էլ էի ստացել, սակայն անազնիվ համարեցի զուգահեռ բանակցություններ վարել այդ կուսակցությունների հետ և ընդունեցի ՔՊ-ի առաջարկը` վստահ, որ ցուցակում […]

Թանկացումների նոր ալիք կլինի. Ժողովուրդ

Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետեւանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաեւ այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաեւ հաջորդ տարի: Օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ […]

Ով է Հիսուս Քրիստոսը

Քրիստոսն ինքը տեսանելի պատկերն է աներևույթ Աստծու, Հոր Որդին՝ ծնված բոլոր արարածներից առաջ. որովհետև Աստված նրանով ստեղծեց ամեն բան երկնքում թե երկրի վրա, երևելի թե աներևույթ…  Նրա ձեռքով և նրա համար ստեղծվեց ամեն ինչ:  Նրա գոյությունն ամեն բանից առաջ է, և ամեն բան նրանով է գոյացել:  Նա է գլուխը մարմնի, որ եկեղեցին է:  Նա է […]

Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ: Այդ ընթացքում նա հասցրեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների` յուրաքանչյուր հարցի պատասխանելով բավական մանրակրկիտ, բավական երկար: Ու ասուլիսի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց վաղուց մոռացված մի պատմություն` այդպես բացահայտ ձեռնոց նետելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ասուլիսի ժամանակ խոսվեց իրենց իշխանության դեմ շահարկումներից, թե ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները: «2000-ական թվականներին, […]

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը բացատրում տնտեսական անկումը /տեսանյութ/

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նել է, թե թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի