09 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ: Այդ ընթացքում նա հասցրեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների` յուրաքանչյուր հարցի պատասխանելով բավական մանրակրկիտ, բավական երկար: Ու ասուլիսի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց վաղուց մոռացված մի պատմություն` այդպես բացահայտ ձեռնոց նետելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին:

Ասուլիսի ժամանակ խոսվեց իրենց իշխանության դեմ շահարկումներից, թե ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները: «2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- հայտնի պատմությունը հիշեցրեց նա:

Միաժամանակ Փաշինյանը նախազգուշացրեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզո՞ւմ մինչեւ վերջ, կբացենք ճշմարտությունը մինչեւ վերջ, եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»: Շատերն, իհարկե, մոռացել են այս պատմությունը:

Հիշեցնենք՝ 2005-2006թթ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, թե հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ օրենսդիրում եղած համասեռամոլների ցուցակը: Նա նույնիսկ այդ ցուցակն ուղարկել էր երկրի բարձրագույն իշխանություններին: Այս թեման իսկական փոթորիկ էր առաջացրել քաղաքական դաշտում, եւ պատճառ դարձավ, որպեսզի Արմեն Ավետիսյանը հայտնվի բանտում:

Տարիներ անց, երբ նա արդեն ազատ էր արձակվել, 2013թ. հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե ինքը այդ ցուցակները հանձնել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Բայց հետո խոստացել է անուններ չհրապարակել:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ