23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2018

Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը չի լինելու լուռումունջ համակերպվողի դերում: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների և առողջապահական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության հետ կապված ներկաներից մեկի մտահոգությանը: […]

Կառավարությունում «խոպանչիներին հարկելու» մասին որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. ՊԵԿ նախագահ

Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ, Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին հարկելու» մասին նախագծին։ «Ես հասկանում եմ, որ  նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից վերցված կարող է մեկնաբանվել ու դրա  մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ»,- ասաց նա։ Դավիթ Անանյանը նշեց՝ ամենակարևորն այն […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների […]

Արմեն Սարգսյանը միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը facebook-յան իր էջում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածությունների շուրջ առաջացած առճակատումներին։ «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս. Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ […]

Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին

Ե՛վ նախորդ իշխանության, և՛ այս իշխանության օրոք ես համամիտ չեմ եղել դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագծին: «Գիտե՞ք՝ ինչ լուջ ազդեցություն են ունենում տրանսֆերտները մեր երկրի համար: 90-ականներին ունեինք լուրջ խնդիներ և տրանսֆերտների հաշվին կարողացանք բավականին կայունացում ապահովել: Դրանց պետք է շատ ուշադիր վերաբերվենք, այլապես արդեն իսկ օրինական ճանապարհները […]

Մարտահրավերներին դիմակայելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք». Շարմազանովը վիրտուալ տիրույթում է /տեսանյութ/

ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչպես խոստացել էր, գրանցվել է Facebook սոցիալական ցանցում։ «Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի և Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ […]

Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ՝ քերելու տրամաբանությամբ

Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը. 1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ, 2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով,  3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ […]

Դեմ եմ քվեարկելու արտագնա աշխատանքից ստացած եկամուտների հարկմանը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես ՊԵԿ-ը, պատրաստվում է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը: Հայտարարագրելուց հետո այդ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե: Ստացվում է այնպես, որ արտագնա աշխատանքի մեկնած անձանց կողմից ՀՀ փոխանցում կատարելու դեպքում ամբողջ գումարի 23 […]

Նոյեմբերի 20-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 20-ին` ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկլավի Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը: ԹԵՄԱ` դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները. քաղաքական ուժերի հնարավորությունները, շանսերը և կարգախոսերը. ներքաղաքական հնարավոր զարգացումներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված