20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կառավարությունում «խոպանչիներին հարկելու» մասին որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. ՊԵԿ նախագահ

Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ, Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին հարկելու» մասին նախագծին։

«Ես հասկանում եմ, որ  նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից վերցված կարող է մեկնաբանվել ու դրա  մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ»,- ասաց նա։

Դավիթ Անանյանը նշեց՝ ամենակարևորն այն է, որ կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա։

«Կա եկամուտների համատարած  հայտարարագրման գաղափար, այդ գաղափարի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է նախ քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո կառավարությունում, հետո նախնական նախագծի տեսք ունենալուց հետո  պետք է դրվի հանրային քննարկման ու դա լինելու է ամբողջ 2019 թվաակնի ընթացքում »,- ասաց նա։

ՊԵԿ նախագահն ընդգծեց՝ որևէ շուտափույթ իրավական ակտերի փոփոխության փաթեթ չկա ու այս պահին օրակարգում չէ։

Դավիթ Անանյանն ասաց, որ քաղաքակիրթ բոլոր երկրներում կա եկամուտների հայտարարագրման ինստիտուտ։

«Մենք ինքներս, որպես Հայաստանի Հանրապետություն, մեր ստեղծման օրվանից  քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունե՞նք համատարած  եկամուտների դեկլարացիա ներկայացնելու ինստիտուտ ներդնելու»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը շեշտեց՝ Հայաստանը հիմա պատրաստ է այս ամենին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ