23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 16, 2018

Կնքահոր դեմ դուրս եկողը դավաճան է

Դեռեւս հունիսին էի զգացել եւ գրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դառնալու է մի նոր ՀՀՇ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Դրա նախադրյալներն արդեն երեւում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։ ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տեւական ժամանակ անց […]

Ժողովուրդ դուք պատկերացնու՞մ եք, մենք զրկվում ենք աներձագից. Հրապարակ

Աներձագն ընդհանրապես քաղցր բան է, ազգային ավանդական արժեք։ Երբ պաշտոնի ես մտնում, հանրությանը առաջինը պիտի նրանց ծառայությունները մատուցես։ Տարոն Մարգարյանի աներձագի «համ ու հոտից» չկշտացած, փորձանք է մեզ սպասվում։ Նախկին քաղաքապետի աներձագի մասին վիքիպեդիայում որ կարդում ես, հասկանում են, որ գործ ունես լուրջ քաղաքական գործչի, ԱԺ պատգամավորի հետ և ակամայից աներձագի փոխարեն ավել- պակաս խոսողների […]

Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես. Նիկոլի կադրերը շոկի են ենթարկում. Իրատես

Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի […]

Աշտարակում բոլոր քրեական հեղինակությունները լծվել են ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին. Ժամանակ

Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։ Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայումս լծվել է այդ գործին։  […]

Լարսը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Տավուշի […]

Ինչու վերջին պահին Արգամ Աբրահամյանը հրաժարվեց «Ծառուկյան»-ից. Ժամանակ

«Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիորդին՝ Արգամ Աբրահամյանը: Ի դեպ, վերջինս մինչեւ վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն […]

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների

«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով  առաջադրված  պատգամավորության թեկնածուներին՝ ըստ ընտրատարածքների: Դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու: Այնտեղ կան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Առաքելություն» կուսակցության անդամներ, ինչպես նաև անկուսակցականներ: Թիվ 1 ընտրատարածք (Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ) 1.     Ասլանյան Հակոբ Արսենի – ՔՊԿ 2.     Ավետիսյան Ալեքսանդր Մելսիկի – ՔՊԿ 3.     Բաթոյան Զարուհի Վալերիանի – ՔՊԿ 4.     Գեւորգյան Գոռ Գեւորգի – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված