23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 13, 2018

«Ժառանգություն»-ը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ «Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ […]

Փաշինյանի խոստացած ժողովրդավարական զարգացման փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը՝ ԱԺ-ում. «Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ և ակնհայտ է, որ սա ափալ-թափալ, հապճեպ ընտրություններ են, որոնք չեն փաստում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին: Կան գործիչներ, որոնք քննադատում են հանրապետականին ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար:  Մեկ  անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր […]

Թող քաղաքացին որոշի՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն. Էդմոն Մարուքյան

«Բոլոր ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանն» ունենալու է ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներ, նաև լինելու ենք համամասնական ընտրարշավով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նկատեց՝ շատ կարևոր է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները լինեն իրապես արդար, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններում. «Նախկին արատավոր բարքերն ու երևույթները բոլորով միասնաբար կարողանանք մերժել, իրապես ունենալ այնպիսի իրավիճակ, […]

Մի օր սևերը կսպիտակեն, սպիտակները կսևանան, մերժվածները ցանկալի կդառնան, լֆիկները՝ հեղափոխականներ

Գագիկ Ծառուկյանը առավոտյան օլիգարխ էր՝ երեկոյան դարձավ խոշոր սեփականատեր: Մարդիկ հպարտ քաղաքացիներ էին, դարձան՝ աղքատության նպաստ երազող ծույլեր: Նույն հավանականությամբ էլ մի օր սևերը կսպիտակեն, սպիտակները կսևանան, մերժվածները ցանկալի կդառնան, լֆիկները՝ հեղափոխականներ: Այսպես շարունակվելու դեպքում համապատասխան բուժհաստատության վեցերորդ պալատը մեզ է սպասելու՝ էժան բանանով և թատրոնի անվճար տոմսերով: Նարե Գրիգորյան

Բոլոր տեղամասերը հատ-հատ բացել եմ տալու. շատ խիստ է լինելու պատիժը. Նաիրա Զոհրաբյան

«Ռեյտինգային ընտրացուցակները, այդուհանդերձ, որոշակիորեն ապաքաղաքականացնելու են ընտրությունները։ Ինչքան էլ ասենք, խոսենք և վստահ լինենք, որ չի լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք, միևնույն է, անպայմանորեն աշխատելու է տեղի թաղային հարաբերությունների սինդրոմը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից ուզում է թարմացնել բոլոր այն գործիչների հիշողությունը, որոնք կփորձեն […]

Մենք աբիժնիկ չենք, որ Փաշինյանի տապալվելուց ուրախանանք

Մեր հայրենիքն այսօր կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, դրանք գիտակցելով` Հանրապետականը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքներին, թե ՀՀԿ-ն պետք է չմասնակցեր ԱԺ արտահերթ ընտրություններին՝ չլեգիտիմացնելով Փաշինյանի իշխանությունը,  հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ասաց՝ այդպես ազնիվ չի լինի որևէ մեկի հանդեպ.  «Մենք չենք […]

Եթե ձեր եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդում՝ «դուխով» գլխարկը, երրորդում՝ Նիկոլի հազը, դուք մեկ է՝ 80 տոկոս ձայն եք հավաքելու. Արմեն Աշոտյանը՝ ՔՊ-ին

«Ռոմանտիկ տրամադրություն է այսօր խորհրդարանում. կարծես «Վերջին զանգի»»,-այսօր խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ այսօր նայել է փոխվարչապետերի ասուլիսները և տվեց հետևյալ գնահատականը. «Մեկը մյուսից ընտիր. մեկն ասում է՝ մենք մրցակիցներ չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք։ Տղերք, մի կրկնեք իմ […]

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայց է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համաբարձումյանի հայց է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել այն, որ Սիլվա Համբարձումյանը նոյեմբերի 2-ին […]

Նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկլավեն Ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը   ԹԵՄԱ`  2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից. տաքսու վարորդների համար այս հայտարությունը խնդիր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված