23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք աբիժնիկ չենք, որ Փաշինյանի տապալվելուց ուրախանանք

Մեր հայրենիքն այսօր կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, դրանք գիտակցելով` Հանրապետականը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մեղադրանքներին, թե ՀՀԿ-ն պետք է չմասնակցեր ԱԺ արտահերթ ընտրություններին՝ չլեգիտիմացնելով Փաշինյանի իշխանությունը,  հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն ասաց՝ այդպես ազնիվ չի լինի որևէ մեկի հանդեպ.  «Մենք չենք կարող ձեռքներս լվալ ու ասել` ինչ ուզում է թող լինի, թող Նիկոլ Փաշինյանը գնա տապալվի: Դա հայրենասիրական մոտեցում չէ: Մեր ուժը տարիներ շարունակ եղել է պետական իշխանություն և գիտակցում ենք մարտահրավերները: Ընտրությունների գնում ենք մեր երկիրը պաշտպանելու, մեր կառավարությանը ճակատագրական սխալներից զերծ պահելու համար»:

Շարմազանովի խոսքով, իրենք աբիժնիկ չեն, հայրենիքի շահն իրենց համար ամենակարևորն է, հետևաբար իրենք պայքարելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չտապալվի.  

«Ընդդիմությունը հենց դրա համար է, որ քննադատի իշխանություններին, որպեսզի զերծ պահի նրանց սխալներից: Ով էլ լինի իշխանությունը, մենք պետք է պաշտպանենք մեր ազգային շահը, ձեռքերը լվանալը, մյուսի տապալումներով ուրախանալն անբարոյական է: Այդպես ենք արել, որ պատմության ընթացքում հերթով հայկական թագավորությունները տապալվել են՝ Արտաշեսյաններ, Արշակունիներ, իշխանական տները մեկը մյուսի կործանումով ուրախացել են: Կներեք, մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք և նմանատիպ գնահատականներն ինձ համար ընդունելի չեն: Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից»:  Շարմազանովի խոսքով՝ իրենք չեն կարող ուրախանալ Փաշինյանի տապալմամբ եւ ձեռքեր լվանալը, նրա համոզմամբ՝ անբարոյական մոտեցում է: ՀՀԿ խոսնակը նշել է, որ կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է գաղափարական ընդդիմադիր բևեռ ձևավերելու համար, որպեսզի Հայաստանում բազմակարծությունը հաղթի, և եթե Փաշինյանը սպիտակ է, ինքը սև է: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ