23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող քաղաքացին որոշի՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն. Էդմոն Մարուքյան

«Բոլոր ընտրատարածքներում «Լուսավոր Հայաստանն» ունենալու է ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներ, նաև լինելու ենք համամասնական ընտրարշավով»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նկատեց՝ շատ կարևոր է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները լինեն իրապես արդար, թափանցիկ, հավասար մրցակցային պայմաններում. «Նախկին արատավոր բարքերն ու երևույթները բոլորով միասնաբար կարողանանք մերժել, իրապես ունենալ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեկը չկարողանա ասել՝ մենք այս ընտրությունների ժամանակ ունեցել ենք խնդիրներ»։

Մարուքյանն ասաց, որ արդեն տարատեսակ հաղորդագրություններ են ստանում նախապատրաստվող ընտրախախտումների հետ կապված. «Ես փորձում եմ դրանց չհավատալ, կարծում եմ՝ բամբասանք է, բայց ցանկացած խախտման դեպքում խնդրում եմ՝ մեզ տեղեկացնել, որ կարողանանք դրանց ընթացք տալ։ Վստահ եմ, որ ունենալու ենք շատ ավելի լավ ընտրություններ, քան 2017թ. ենք ունեցել։ Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, մարդկանց կամքի վրա տարատեսակ ձևերով ճնշում չլինի, մենք ունենալու ենք հզոր ԱԺ, որը ձևավորվել է քաղաքացու ազատ կամքի արտահայտման հիման վրա, և այնտեղ կլինի մի մեծ խմբակցություն, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան»։ Այլ խանգարող բան չկա, քան նմանատիպ ապօրինի մեթոդները»։

Մարուքյանը հավելեց՝ թող քաղաքացին որոշի՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց. «Միշտ էլ քաղաքացին պետք է որոշի, բա հո չպիտի՞ նշանակեն։ Մեր ասածն էլ է դա»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ