24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Կարիքը չկա՞ր, որ Վեհափառն անդրադառնար պղծության քարոզին (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը տեղյակ չէ, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան հրավիրված ու բարձր մակարդակով դիմավորված աշխարհահռչակ Էլթոն Ջոնի հայտարարություններին համասեռամոլների մասին: «Մասնակիցը չեմ եղել հանդիպման, չգիտեմ՝ ինչ է քննարկվել»,-նշեց նա: Հարցին, թե չկա՞ր արդյոք անհրաժեշտություն, որպեսզի Վեհափառն […]

Ինչ չափանիշներով են առաջնորդվել մարզպետներ ընտրելիս

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց այն չափանիշները, որոնցով ընտրվել են մարզպետները:  «Չափանիշները հետևյալն են՝ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքսվ սահմանված կարգով իր պարտականությունների կատարումն է: Այլևս Հայաստանում չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, […]

Արմեն Սարգսյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակականությունը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: Վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը, փոքր և միջին […]

Նախագահ Սարգսյանն այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն: «Սոֆտ կոնստրակտ»-ը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող […]

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանն ազատ արձակվեց

Դատարան այսօր որոշում կայացրեց ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանին:    Դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ, Մանվել Աթոյանն ազատ արձակվեց 1 մլն դրամ գրավի դիմաց։

ՀՀԿ-ն ստորագրահավաք է անում. միացել է 8 պատգամավոր

ՀՀԿ խմբակցությունում ստորագրահավաք են անում Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու համար։ Նախաձեռնողն էլ Արարատի մարզից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն է։ Ստորագրահավաքին միացել են խմբակցության 8 պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը։ Հիշեցնենք, որ ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:

«Ամբողջ Մասիսն ա գալիս, պատասխան տվեք դե» (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել ենք, որ մի խումբ մասիսցիներ պահանջում են իրենց քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել: Նրանք վրդովված են քաղաքապետի ձերբակալության փաստով: Հիշեցնենք, որ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և փոխքաղաքապետը:

Քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել. Կամո Արեյան

«ԱԱԾ-ի իրավունքն է ցանկացած տեղ իրականացնել ստուգումներ, բայց քաղաքապետարանում ստուգումներ սկսելու վերաբերյալ մեզ չեն հայտնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։   Հարցին, թե արդյոք նա մտավախություն չունի, որ ինքն ու քաղաքապետը չեն համապատասխանում նոր կառավարության պահանջներին, Արեյանը պատասխանեց.   «Ինքս ինձ միշտ պատկերացրել ու պատկերացնում եմ այդ գործում ու իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի