25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Արմեն Սարգսյանն այսօրվանից սկսում է

Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով :

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության հայտարարությունը

Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց […]

ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու մեկ երրորդի առաջադրած թեկնածուին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ լրագրողներին հայտարարեց, որ ՀՀԿ-ն լուռ ու համապատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ կապ չունեին: Այժմ հաշվի առնելով երկիրը կայուն վիճակի վերադարձնելու հրամայականը՝ ՀՀԿ խմբակցության անունից նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, կողմ է քվեարկելու 1/3-ի առաջադրած թեկնածուին:

Բացասական հետևանքներ քաղաքացիների, երկրի տնտեսության համար

Այսօր առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից: Ստեղծված իրավիճակն ունի բացասական հետևանքներ ինչպես անհատապես քաղաքացիների, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այսօր որոշ լրատվական միջոցներում և սոցցանցերի օգտատերերի շրջանակում մտահոգություններ են առաջացել՝ կապված փոխարժեքի և ավանդատուների կողմից ավանդների վաղաժամկետ դադարեցման հետ: «Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին, մտահոգ քաղաքացիներին և […]

Իմ կողմնակիցները ոչ ոքի չեն ծեծում. Միհրան Պողոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը կողմ է երկխոսությանը: Ըստ նրա՝ նա պետք է իշխանության հետ նստի սեղանի շուրջ, և այդ ճանապարհով գան ընդհանուր հանգուցալուծման: Այս մասին նա նշեց քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է լուրերին, թե իր աջակիցները Քանաքեռ-Զեյթունում ցուցարարների են ծեծի ենթարկել, նա ասաց. «Իմ կողմնակիցները ոչ ոքի չեն […]

ՀՀԿ-ն նիստ է անում. ժամանեցին նաև գեներալներ

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը նիստ է հրավիրել: Խորհրդարանում են հավաքվել խմբակցության մի շարք պատգամավորներ, քիչ առաջ էլ ժամանեցին գեներալները:  Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ այստեղ է նաև կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:  Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ով չընտրվեց: Այսօր խորհրդարան տանող և քաղաքի մյուս ճանապարհներն ընդհանրապես փակ էին, պատգամավորներից միայն […]

Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում,  Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը ձեռքով հարվածել է մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող […]

Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը  հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը։  Նկատենք, որ այսօր մշակույթի մի խումբ գործիչներ միացել էին ցուցարարներին և բողոքի ակցիա էին իրականացնում մշակույթի նախարարության դիմաց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի