31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

ՊՊԾ դասակի հրամանատարը դիտավորությամբ կյանքին սպառնացող վնաս է հասցրել

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության երկու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը: Քրեական գործերից մեկի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հայկ Ուլիխանյանը Լոռու մարզի բնակիչ […]

Արա Բաբլոյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը: Որպես Ազգային ժողովի նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, ապա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որեւէ պատգամավորի նկատմամբ […]

Գլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան դեպքով քրգործի վարույթը կարճելու 23 տարվա վաղեմության որոշումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը: Դատախազությունից հայտնում են, որ 1994թ. 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Ս.-ն, ով պատիժը կրում էր Աբովյանի […]

Խնդիրները սկսվելու են Նիկոլի ընտրվելուց հետո.քաղտեխնոլոգ

«Հաշվի առնելով նաև այն նյունսները, որ պետական անվտանգության ծառայությունից Նիկոլ Փաշինյանին տրամադրվել են անվտանգության աշխատակիցներ հասկանալի է, որ նա վաղը ընտրվելու է ՀՀ վարչապետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ մայիսի 2-ից հետո բոլորին պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին խոչընդոտելու դեպքում խնդիրներ կլինեն, քանի որ նրան հաջողվեց տոտալ պարալիզացնել ողջ երկիրը […]

«Ժողովրդի միավորման հիմքը ատելությունն էր».պատմաբան/տեսանյութ/

«Ժողովրդի միավորման հիմքը ատելությունն էր»,-այսօր՝ մայիսի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:   Պատմաբանը նկատեց, որ հայ ժողովուրդը մնացել է զգացմունքների դաշտում, մինչդեռ Հայաստանում հեղափոխություն չի եղել.«Հայաստանում ոչ միայն հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ նաև լիարժեքորեն իշխանափոխություն տեղի չի ունեցել»,-նշեց Աշոտ […]

Մեր թշնամիները չեն պատրաստվում հանգիստ նստել. Թևան Պողոսյան

«Շնորհավորենք բոլորիս, որ տեղի ունեցած գործընթացները անցան խաղաղ, առանց արյունի»,-այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը: Բանախոսը նկատեց, որ առաջիկայում մենք կտեսնենք անձերի փոփոխություն, սակայն ամեն բան պետք է արվի, որ միայն անձերի փոփոխությամբ չսահմանափակվենք: Անդրադառնալով միջազգային մամուլի արձագանքներին Թևան Պողոսյանը նշեց, որ ամեն երկիր ապրում է բացառապես իր […]

Հանրապետականը բաց չի թողնի ռևանշի հնարավորությունը. Արամ Սարգսյան

«Այն համակարգը, որը կար Հայաստանում բոլորիս սեղմած էր պահում և վերջապես տեղի ունեցավ, այն ինչի համար բոլորիս շնորհավորում եմ»,-այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Քաղաքական գործիչը սակայն սա վերջնական հաղթանակ չի համարում, քանի որ կարծում է՝ հանրապետականը բաց չի թողնի ռևանշի հնարավորությունը: «Օլիգարխիան այդքան հեշտ թույլ չի […]

Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունից

«Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա չի աշխատում կառավարության ծրագրի վրա, այլ աշխատում է իր ելույթի վրա: Ինչ վերաբերում է լուրերին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը կարող է լինել առաջին փոխվարչապետ, Փաշինյանը այպես մեկնաբանեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ […]

Ես Ռոբերտ Քոչարյանին 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով եմ զրուցել. Վ. Բաղդասարյան

«Ես հիմա ձեր դիմացը նստած եմ, որ այդքան ճնշվողի տրամադրություն թողնո՞ւմ եմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե ճիշտ են լուրերը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել է ՀՀԿ-ին ճնշել, որ դեմ քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես Ռոբերտ Քոչարյանին 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի