24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 25, 2018

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը չի աշխատի

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է և մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ, այս մասին այսօր Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նա ասաց, որ շրջել է ատոմակայանում և ծանոթացել շինարարության նախապատրաստական աշխատանքներին։ «Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են այս պահին որևիցե խնդիր չունենք, […]

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Մհեր Գրիգորյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ակնկալում է նորանշանակ կառավարության հետ համատեղ սերտ աշխատանք՝ ՀՀ-ԵՄ  համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցությունը 2018 թվականին ավելացել է […]

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել  Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու […]

Վարույթ է ընդունվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ […]

Եղանակն՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-5 աստիճանով:

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը», – ասված […]

Որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ. Մշակույթի նախարար

«Քաղաքական հայացքներ ասելով` նկատի եմ ունեցել հայեցողական պաշտոնները։ Իսկ, առհասարակ, երևի նկատել եք, որ Մշակույթի նախարարությունում որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ, ես գնահատում եմ այն բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքն են իրականացնում պրոֆեսիոնալ կերպով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:  Հարցին, թե ժամանակակից որ գրողներին է ամենաշատը կարդում, մշակույթի նախարարն […]

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

      Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի