12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը. նախարար

Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:  Նման որոշում ընդունելը բխում է կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից:  Արդյունքում  կհստակեցվեն  համայնքի վարչական տարածքում Մասրիկ […]

Փորձում էին վրեժխնդիր լինել «Երկիր ծիրանիի» անդամներից.Ալեն Սիմոնյան

«Ավագանու նիստում այդ հարձակումը եղավ, որովհետև դա այդ մարդկանց գործիքակազմում է, որովհետև դա իրենց ոճաբանության մեջ է, որովհետև իրենք փորձում էին վրեժխնդիր լինել «Երկիր ծիրանիի» անդամներից այն ամենի համար, ինչ նախորդ նիստերում էր տեղի ունեցել»,-այսօր` փետրվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ  Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի […]

Ինչպես է Քիմ Քարդաշյանը նշել Վալենտինի տոնը /ֆոտո/

Հայտնիներից շատերն են սոցկայքերի իրենց էջերում ցույց տվել, թե ինչպես են նախօրեին նշել սիրո տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը։ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ու գրել․ «Սիրում եմ քեզ անսահման, շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը»։

Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ կեղծելու և իրացնելու դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2018 թվականի հունվարի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ հունվարի 25-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող […]

Սեֆիլյանի եւ Սաֆարյանի հեռախոսազրույցների գաղտնալսումը ոչ մի հիմք չի ունեցել.պաշտպանը ահազանգում է

«Սեֆիլյանի եւ Սաֆարյանի հեռախոսազրույցների գաղտնալսումը ոչ մի հիմք չի ունեցել, քանի որ իրականացվել է մինչեւ վերջիններիս նկատմամբ դատարանի կողմից մեղադրանք առաջադրելը»,-Այսօր` փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։  Եգորյանի  խոսքով՝ ստացվում է, որ գաղտնալսումն անօրինական է եղել եւ խախտել է իր պաշպանյալների իրավունքները։ Եգորյանընկատում է , որ  նույնիսկ այն ձայնագրությունները, […]

«Արզնի» օդանավակայանը կիրականացնի նաև քաղաքացիական թռիչքներ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, ըստ որի Պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանը ստացավ համատեղ բազավորման կարգավիճակ՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավերի սպասարկման համար։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝  այս փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար:

Պհենչհան 2018․ մեդալային հաշվարկ․ փոփոխություններ՝ առաջատարների ցանկում

Պհենչհանում ընթանում է Ձմեռային օլիմպիական մրցումների 6-րդ օրը։ Այս պահի դրությամբ՝ ահա թե ինչպիսին է մրցաշարային աղյուսակը։ Ինչպես եւ նախորդ օրերին՝ առաջատարը Գերմանիայի օլիմպիական հավաքականն է՝ գերմանացի մարզիկները այս պահի դրությամբ  նվաճել են 14 մեդալ՝ 8 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե։ Երկրորդ հորիզոնականում այսօր արդեն այլ պատկեր է։ Նորվեգիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 16 մեդալով՝ […]

«Ելք»-ը դատապարտում է

Երևանի ավագանու ս.թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից  պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Կառավարությունը չի կիսում «Ելք»-ի կարծիքը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը: ՀՀ ֆինաննսերի նախարար Վարդան Արմայանը ներկայացրեց նրանց ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ`վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը: «Առաջարկվում են նաև եկամտային հարկում փոփոխություններ, առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով»,-ասաց Արամյանը: Վարդան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված