Զբոսաշրջիկների թվի հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից
2017 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.7 տոկոսով. կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ «Հիմնական աճն ապահովել են Ռուսաստանը, Իրանը,Արևմտյան Եվրոպայի երկրները, հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից, Ֆիլիպիններից»,-ասաց նա։ Զարմինե Զեյթունցյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի կոմիտեն շատ հետաքրքիր միջոցառումներ է պատրաստել։ «Մշակել […]