17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փորձում էին վրեժխնդիր լինել «Երկիր ծիրանիի» անդամներից.Ալեն Սիմոնյան

«Ավագանու նիստում այդ հարձակումը եղավ, որովհետև դա այդ մարդկանց գործիքակազմում է, որովհետև դա իրենց ոճաբանության մեջ է, որովհետև իրենք փորձում էին վրեժխնդիր լինել «Երկիր ծիրանիի» անդամներից այն ամենի համար, ինչ նախորդ նիստերում էր տեղի ունեցել»,-այսօր` փետրվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ  Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով` նույնը կարող էր լինել նաև  տղամարդու պարագայում.« Ես չեմ կարծում, որ հարվածները կամ հարձակումները տեղի ունեցան, որովհետև դիմացինը կին էր»,-նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը: 

Նշենք, որ «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ «Երկիր ծիրանիի» գործիքակազմը քաղաքական չէր, միաժամանակ ընդգծվել էր, որ  ՀՀԿ-ն բիրտ ուժ կիրառեց:

«Ինչ վերաբերում է մեր գործիքակազմին, ապա այն մենք ցույց ենք տվել մեր անցած ճանապարհով, այն բոլոր ակցիաները, այն բոլոր միջոցառումները, այն բոլոր գործողությունները, որ մենք արել ենք թե՛ ԱԺ-ում, թե՛ Ավագանու դահլիճում, դա է մեր գործիքակազմը»,- ընդգծեց  Ալեն Սիմոնյանը:

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը չի կիսում  «Ելք»-ի ներկայացուցչի  տեսակետը, որ կապ չունի՝ կին էր, թե տղամարդ, ծեծկռտուքը կլիներ՝ անկախ սեռից: 

«Միջադեպը դիտարկել կանանց նկատմամբ բռնության համատեքստից դուրս  անհնար է: Ընտանեկան բռնության մասին չէր խոսքն այս անգամ, բայց կնատյացության հստակ դրսևորում էր: «Երկիր ծիրանին» կուսակցություն է, որտեղ ներգրավված են կանայք, նրանք ունեն հստակ պատմություն, պարբերաբար, հստակ հաճախականությամբ վիրավորանքների, նվաստացումների, թիրախավորումների են ենթարկվում հենց կին լինելու պատճառով: Սա մեկ անգամվա երևույթ չէ, պարզապես համատեքստից դուրս հանել տեղի ունեցածը և դիտարկել որպես քաշքշուք, ինչպես այն որակվեց լրատվամիջոցների մեծ մասում, շատ խնդրային է»,-նկատեց  Անահիտ Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ