31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

«Այս անգամ պետք է հասնենք Բաքու, ու սա կլինի պատերազմի վերջը»/տեսանյութ/

«Տարիներ շարունակ հայտարարել ենք, որ պատերազմը ավարտված չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը նշում է, որ պատերազմը նոր ընթացք կստանա.«Վաղ, թե ուշ սա լինելու է: Այդ մարդը հրթիռ է առնում, ինչի՞ համար: Ռուսը իրենց զենք է տալիս ու ռուս աֆիցերները գնում են Ադրբեջան՝ զենքի կիրառում են սովորեցնում:Ասում են պատից կախած […]

ՏԻՄ ընտրությունների թեկնածուների մեծ մասը ՀՀԿ-ական է

Մարտի 11-ին Հայաստանի 30 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում:  Ինչպես նախորդ ՏԻմ ընտրություններին, այս անգամ էլ, մեղմ ասած, ընդդիմությունն այդքան էլ ակտիվորեն չի ներգրավված:  30 համայնքից միայն 4 համայնքում է ԲՀԿ-ական թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ-Նովա համայնքներում, Լոռու մարզի Դեբետ և Կոտայքի մարզի Հացավան համայնքներում։ Այս չորս համայնքներում միայն երկուսում է ԲՀԿ-ն առաջադրում կատարել։ […]

Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն

ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն: Միաբանության վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը՝ եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության 300-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հինավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն […]

Աշխարհաքաղաքական օրակարգերի բաղադրիչներ`Սարգսյան-Աուն հանդիպման առանցքում

Լիբանանի նախագահի երեւանյան այցի եւ այդ առիթով միջնախագահական հանդիպումներից բխած երկկողմ հայտարարություններում կան աշխարհաքաղաքական օրակարգին վերաբերող խնդիրների մասին նշումներ, ակնարկներ եւ բնականաբար երկու պետությունների  դիրքորոշումներ, որոնք ուղղակի-անուղղակի համատեղելի կետեր են ընդգծում։ Բնականաբար, նախ շատ օրինաչափ պիտի նկատվեր եւ այդպես էլ ընկալվեր, որ երկու նախագահները խոսեին երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, միջպետական հարաբերությունների անցած ուղու, տարբեր ոլորտների […]

«Ըմբոստ համեստություն». Էջմիածին գալու խորհուրդը… /տեսանյութ/

Գրողի մասին գնահատականները` ժամանակին հնչեցնելու և թերություններն ու արժեքները տարանջատելու հնարավորությունը բաց չի թողել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը ծնունդ է տվել մի գրքի,որը ժամանակի հիշողության մեջ կանմահանա.«Անկախության պոեզիան 21-դար» անունով: Քայլը իրականում բավականին ռիսկային է: Քանի որ մեր օրերում յուրաքանյուր ոք իրեն գրական անդաստանում մշակ լինելու պատիվ է վերապահում: Գրաքննության պակասը թերևս […]

Կտաքանա

Փետրվարի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Աստվածաշունչը մեծագույն Գիրքն է աշխարհում. Մեծերը Աստծո մասին

“Աստվածաշունչը մեծագույն Գիրքն է աշխարհում, քանի որ հսկայական ազդեցություն ունի աշխարհի վրա: Աստվածաշունչը կարևորագույն Գիրքն է աշխարհում, քանի որ աշխարհին է բերում ամենակարևոր և Բարի լուրը Հիսուս Քրիստոսի հարության մասին: Աստված չի սպասում, որպեսզի մարդը հետազոտի Իրեն լաբորատոր եղանակով: Նա անձ է, Ով Իր Սերն է հայտնում մարդուն և կարող է ճանաչվել մարդու հոգում հնչող անձնական պատասխան արձագանքով միայն: […]

Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի