26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2018

Պաշտպանի աջակցությամբ աշխատողին վճարվել է մայրության նպաստը

Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը:  Ըստ դիմումի՝ ինքն աշխատում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում և գտնվում է հղիության և ծննդաբերությանարձակուրդում, սակայն չի ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստը:  Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում հարցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարարություն: Արդյունքում, գործատուն քաղաքացուն վճարել է մայրության նպաստը:   Իրազեկում: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերըներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Կանադա, որտեղ մասնակցել է Կորեական պատերազմի (1951-1953թթ) մասնակից երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին: Թուրքական «Mynet» լրատվամիջոցի համաձայն՝ մինչ գագաթնաժողովի մեկնարը լրագրողների հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: «Թուրքիայի Հանրապետությունը և վերջինիս խորհրդարան ոչ մեկի պատմության մասին որոշում չի կայացնում: Այդ ամենին սկզբունքորեն դեմ ենք: Մասնավորապես պատմական […]

««Ելքի» գործընկերները բաց թողեցին պատմական շանսը հանդիպելու նախագահին» (տեսանյութ)

«Մինչև ապրիլի 9-ը գործում է 2005 թ-ի խմբագրությամբ Սահմանադրությունը, նա ոչ միայն պետության գլուխն է, այլ ապահովում է դատական, օրենդիր, գործադիր մարմինների աշխատանքը, ՀՀ նախագահն օգտվում է իր լիազորություններից, նրա իրավունքն է մինչև ապրիլի 9-ը իր մոտ հրավիրել նման խորհրդակցություն: Եթե նախագահը տեսնի նման անհրաժեշտություն, մենք պարտավոր ենք գնալ Բաղրամյան 26»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում […]

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանակահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: Հունվարի 9-17-ն անցկացվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 750 շախմատիստ: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մրցասրահում, հետևել մրցաշարի ընթացքին: […]

Հայաստանն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում

Հայաստանի Հանրապետությունը ներառվել է 2018թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2018թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 145,843.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2018թ. տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ընգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա […]

«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանը դադարեցրեց հացադուլը

Դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։ Հիշեցնենք՝ Բարսեղյանը և դեկտեմբերի 19-ին հացադուլ հայտարարած, ապա 25 օր անց հացադուլը դադարեցրած «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արմեն Բիլյանը պահանջում էին իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» […]

Ես իմ բոլոր գործընկերների նկատմամբ ունեմ ջերմ վերաբերմունք. Շարմազանովը՝ Ծառուկյանից (տեսանյութ)

«Տոկոսային հարաբերակցության մեջ դուք պիտի ասեք՝ Աժ նիստերը լուսաբանող լրագրողներդ: Ես ինձ գնահատական չեմ տալիս»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե ինքն արդյոք իրեն դասում է այն պատգամավորների ցանկում, ովքեր գալիս են ներկա ստանում, շուտ հեռանում նիստերից: Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե […]

Հունվարի 17–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 17–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: ԹԵՄԱ՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսված եկամտահարկի փոփոխության ազդեցությունը ՏՏ ոլորտի զարգացման վրա:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի