27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

««Ելքի» գործընկերները բաց թողեցին պատմական շանսը հանդիպելու նախագահին» (տեսանյութ)

«Մինչև ապրիլի 9-ը գործում է 2005 թ-ի խմբագրությամբ Սահմանադրությունը, նա ոչ միայն պետության գլուխն է, այլ ապահովում է դատական, օրենդիր, գործադիր մարմինների աշխատանքը, ՀՀ նախագահն օգտվում է իր լիազորություններից, նրա իրավունքն է մինչև ապրիլի 9-ը իր մոտ հրավիրել նման խորհրդակցություն: Եթե նախագահը տեսնի նման անհրաժեշտություն, մենք պարտավոր ենք գնալ Բաղրամյան 26»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՝ ի պատասխան հարցին, թե ինչու նախագահ Սարգսյանը չեկավ խորհրդարան խորհրդակցություն անցկացնելու պատգամավորների հետ, այլ պատգամավորներին հրավիրեց նախագահական նստավայր:

Շարմազանովն ընդգծեց, որ երբ հարկ եղել է, նախագահը եկել է խորհրդարան, օրինակ՝ մայիսի 18-ին: ««Ելքի» գործընկերները շանս ունեին հանդիպելու, բայց բաց թողեցին այդ պատմական շանսը»:

Ինչ վերաբերում է նախագահի ելույթին, որտեղ ասվում է, որ ամռանը ունենանք այս-այն արդյունքները, ապա ԱԺ փոխնախագահը նշեց, որ շատ տրամաբանական է, որ քաղաքական իշխող ուժի ղեկավարը կարող է խոսել նաև տարվա երկրորդ կեսի զարգացումների մասին, մինչև 22 թվականը ներառյալ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն է երկրի պատասխանատուն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ