07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այդ մասին ասված է Արցախի հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:      

Հայաստանը ներկայացնող ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի հավակնորդների ցանկում

Հինգշաբթի օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ամենամյա, 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին հավակնորդ 9 ֆիլմերի ցանկը, որոնց թվում Հայաստանի կողմից ներկայացված իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման, ցավոք, ընդգրկված չէ, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Վերոնշյալ օտարելզու 9 ֆիլմերը ընտրվել են 2018 թվականի «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը ռեկորդային թվով մասնակցության հայտ ներկայացրած երկրների 92 ֆիլմերից: […]

Երևանում կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին: Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու […]

Այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք.Գագիկ Սուրենյանը հայտնում է

Անցած տարի այս օրերին Երևանում գիշերը ջերմաստիճնը արդեն -22 աստիճան էր, այս տարի դեկտեմբերը կիսվեց, անգամ չզգացինք: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի գրառումը:

Գյումրիում 27 ամյա երիտասարդին կախված են գտել

Գյումրիում 27-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնում են, որ  դեկտեմբերի 15-ին՝ ժամը  8:30-ին այդ մասին ահազանգը ստացվել է  շտապօգնության ծառայությունից: «Մեկնած խումբը նշված հասցեում  հայտնաբերել է 1990 թվականին  Լ.Վ.-ի դիակը պարանով կախված վիճակում»,-ասաց Ջանոյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Երուսաղեմի կորուստը կբերի Մեքքայի և Մեդինայի կորստին. Էրդողան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդում է,որ դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Ստամբուլում Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է.”Եթե մենք կորցնենք Երուսաղեմը,ապա չենք կարողանա պաշտպանել Մեդինան…Եթե կորցնենք Մեդիանան,ապա կկորցնենք Մեքքան և Քաաբան…Մեր վրա անընդհատ հարձակվում են,որովհետև մենք կառուցում ենք ուժեղ Թուրքիա…” Թուրքիայի բռնապետը կրկին առաջ է տանում իր նեոօմնանիզմի քաղաքականությունը…Հենց […]

Գորիսում մեքենան սահել է ձորը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել եւ ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օրբելյանների փողոցի թիվ 37 շենքին հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 71 RS 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.) շարժվել է […]

Հերթը հոսանքի թանկացմանն է. Անահիտ Բախշյանը ահազանգում է

«ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՄ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այսօր տանն եմ աշխատում ու հենց նոր դռան զանգը տվեցին: Բացեցի, թաղամասին էլեկտրիկն էր, ԷԼՑԱՆՑի աշխատակիցը, ով տեղեկացրեց, որ ցանցի ծառայությունների նոր պայմանագիր ենք ստորագրելու: Հարցնում եմ, թե ի՞նչն է փոխվել, ասում է՝ ոչինչ: Հարցնում եմ, իսկ գինը փոխվե՞լ է, ասում է պայմանագրի մեջ գնի դիմաց ոչինչ չի գրված: Միանգամից […]

«Այ մարդ կլինի՝ հայամետ լինե՞ք..»

Հայաստանի ու Եմ-ի միջև կնքված պայմանագիրը թւլացնում է ռուսական ազդեցությունը. Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Սակայն այստեղ նա կոչ է անում՝ չդառնալ եվրոպամետ, արևմտամետ, այլ լինել հայամետ՝ միաժամանակ հասկանալով, որ սա դրական փոփոխություններ կարող է բերել Հայաստանին, իսկ Ռուսաստանն էլ մեր անվտանգության հիմնական երաշխավորն է:  «Իհարկե, մեր երկրում կլինեն սև-մութ ուժեր, որոնք կփորձեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված