08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանում կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին:

Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու կասկածանքով կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:  Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ