Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի անդամների հետ
Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող շուրջ չորս տասնյակ անդամների հետ։ Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։ Հայաստանի արտգործնախարարն արժևորեց երկու երկրների խորհրդարանների կարևոր […]