06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Խիստ հսկողություն կսահմանվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ Ամանորին ընդառաջ  շուկաներում վերահսկողության խստացմանը։ «Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր», – նկատեց  վարչապետը: Կարեն Կարապեյանը ՏՄՊՊՀ նախագահին հանձնարարեց  Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։

Անվիճելի է՝ ամեն մեկը Քրիստոսով պետք է աշխարհ մտնի. Փաստ

-Պարոն Մանուչարյան, վերջերս Հռոմի պապը, կարելի է ասել, խմբագրեց Աստ­ծուն: Տերունական աղոթքի մի տողն առա­ջարկեց այլ կերպ կարդալ: Սա առաջաց­րեց կոշտ դիմակայություն նրա նկատ­մամբ: Իսկ կաթոլիկ եկեղեցու ղեկավարնե­րից մեկն էլ Պապին մեղադրեց սատանիզմի մեջ: Անգամ նշեց, որ սրանք Նոր հա­մաշխարհային կարգի օրակարգն առաջ տանելու քայլեր են: Ինչպիսին է ձեր մեկնաբանությունը: -Ես խորությամբ չեմ կարող մեկնաբանել […]

Վարչապետը հստակ և որոշակի քայլեր է անում

Կառավարության հերթական նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետը հայտնեց, որ ավարտվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ձևավորման առաջին փուլը և տրվել է ազատ տնտեսական գոտու գործնեության մեկնարկը: Կարեն Կարապետյանը հանձնարարեց անհրաժեշտ և համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը ավելի սեղմ ժամկետում կազմակերպելու համար. «Հաշվի առնելով վերոնշյալը հանձնարարում եմ. Տարածքային կառավարման և զարգացման, […]

Սահմանադրությունը սարքել եք չուլ. «Ծառուկյանը» լքեց նիստերի դահլիճը

Ազգային ժողովում չեն հանդարտվում կրքերը երեկվա դեպքերի վերաբերյալ: Ընդդիմադիր «Ելքն» ու «Ծառուկյան» խմբակցությունը պահանջում էին կրկնաքվեարկություն «Դատական օրենսգրքում» փոփոպություններ անելու վերաբերյալ նախագծի համար, սակայն դա չեղավ, օրենքն ընդունվեց: Ընդդիմադիրներն ասում են, որ 3 ձայն ավել է գրանցվել: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ մեծամասնությունը երեկ չուլ սարքեց ՀՀ սահմանադրությունը: Ապա հայտարարեց, որ լքում […]

Հռոմի կենտրոնի տոնածառը ծաղրի առարկա է դարձել /տեսանյութ/

Հռոմի կենտրոնում տեղադրված 20 մետրանոց տոնածառը ծաղրուծանակի առարկա է դարձել։ Այն բառացիորեն թափվել է՝ ասեղները պոկվել են, մնացել են միայն խաղալիքները։ Ընդ որում՝ այդ տոնածառի դիմաց քաղաքի բյուջեից վճարվել է 50 հազար եվրո։

«Ելքը» պահանջում է ներողություն խնդրել

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպի քննարկման շարունակությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ստիպված է կրկին անդրադառնալ հարցին՝ որ Դատական օրենսգիքրը դրվեց քվեարկության, չանցավ, բայց հայտարարվեց, որ օրենքն ընդունվել է: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նախ Հանրային ՀԸ-ից պահանջեց ներողություն երեկվա հարցի վերաբերյալ […]

Գագիկ Խաչատրյանը հաղթեց պատերազմում. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փո­փոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հար­կային հատվածը գրեթե ամբոդջովին ղեկավարում  է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝  Գագիկ  Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը: Այստեղ էին Տիգրան  Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմա­կերպման եւ հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ […]

Հարկային դաշտը շրջանցելու երկու խոշոր դեպք է բացահայտվել

  Հարկային կարգապահության արդյունավետության բարձրացմանն ուղղված հսկողական միջոցառումներով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր: Մասնավորապես, օրերս ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչև ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի