Ինչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վիեննայում

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։ Հանդիպումը մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների […]