«Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում»

«Սասնա ծռերի» անդամ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արմեն Բիլյանի մոտ դեկտեմբերի 21-ին Քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի զննությամբ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում», եւ նշանակվել է դեղորայքային բուժում` «Նովոպասիտ» դեղամիջոցը: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ իրականությանը չեն համապատասխանում պնդումները, թե նա պատշաճ բուժօգնություն չի ստանում: Նրա համար լրացուցիչ հետազոտությունների, ինչպես նաեւ ստացիոնար բուժման […]