17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչպես ասում են՝ ինչպես աշխատում, այնպես էլ ուրախանում են». Կարեն Ավագյան

Դեկտեմբերի 28-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի Ամանորյա միջոցառման ընթացքում հայտնի դարձան 2017-ի ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդն ու ԵՊԼՀ ՈՒԽ-ի 2017-ի լավագույն հանձնաժողովը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված ամանորյա հավաքի ընթացքում հայտնի դարձան լավագույնների անունները:

Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ ճանաչվեց Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, ուսանողական խորհրդի լավագույն հանձնաժողով՝ սպորտի և ժամանցի հանձնաժողովը: Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհրդին մրցանակ հանձնեց ԵՊԼՀ պրոռեկտոր Հասմիկ Ափյանը, իսկ ուսանողական խորհրդի լավագույն հանձնաժողովին՝ ՈՒԽ 9-րդ նախագահ Անուշ Բեժանյանը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, դիմելով ուսանողներին հայտարարեց. «Ինչպես ասում են՝ ինչպես աշխատում, այնպես էլ քեֆ են անում, ուրախանում: Դուք դա ապացուցում եք»: Այնուհետև պարոն Ավագյանը նշեց, որ ԵՊԼՀ ուսանողական կառույցում հավաքված երիտասարդները 2017-ին աչքի են ընկել իրենց պատրաստակամությամբ և հասարակական ակտիվությամբ. «Ուսանողական խորհրդի շուրջ հավաքված երիտասարդները տարվա ընթացքում մասնակցել են ոչ միայն ներբուհական ծրագրերի, այլև ակտիվորեն ներգրավված են եղել հիմնադրամի իրականացրած տարբեր միջոցառումներում, տարբեր ուսանողական, երիտասարդական ծրագրերում: Ցանկանում եմ, որ 2018-ին երիտասարդական այս ակտիվությունն ու նախաձեռնողականությունը շարունակվի»:

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյանն էլ, շնորհավորելով պարգևատրվողներին, նշեց. «2017-ը թող բոլորիս մտքում մնա՝ որպես հաջողակ տարի, դե իսկ 2018-ն էլ թող լինի երջանկության, առողջության, հաջողության, և, որ ամենակարևորն է, խաղաղության տարի: Ամանորը միշտ ասոցացնում են հրաշքների հետ, ուրեմն թող 2018-ը լինի հրաշքների տարի»:

Հավելենք, որ տոնական միջոցառման ընթացքում իրենց երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊԼՀ տաղանդաշատ ուսանողուհիները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ