Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելանքին դեմ պայքարողները նախարարի մոտ են

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի դեմ պայքարող խմբի անդամներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել: Աջ ղեկով մեքենաների վարորդները ավտոերթ իրացրին՝ Երևանի հարավ–արևմտյան թաղամասից շարժվելով դեպի Տրանսպորտի և կապի նախարարություն: «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց համար հիմնավոր չէ նման ավտոմեքենաների ներմուծման արգելքը: Նրանք այս պահին հանդիպում են Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ: