Դամասկոսում տեղի ունեցած հրաձգությունից հայ դիվանագետները չեն տուժել. ԱԳՆ

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից: ԱԳ նախարարությունից տեղեկանում ենք, որ Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծությունից ՀՀ դիվանագետները չեն տուժել: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունը հետևում է իրադրության զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Դամասկոսում օգոստոսի 20-ին հրթիռակոծության հետեւանքով միջազգային ցուցահանդեսում չորս մարդ էր զոհվել, կային […]