Խուլիգանություն Հրազդանի կիրճում, բռնություն է գործադրվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ. 2 անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Հրազդանի կիրճում մայիսի 22-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հնչեցրել […]