02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2017

Կոնտեքստ չկա մանդատների արարողությանը չներկայանալու մեջ

«Ելք» դաշինքի խմբակցության պատգամավորներն այսօր չէին ներկայացել մանդատներ ստանալու արարողությանը: Henaran.am-ի հետ զրույցում դաշինքի խոսնակ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա ոչ նախօրոք պլնավորված քայլ է եղել, ոչ բոյկոտ: «Ոչ մի կոնտեքստ չկա դրա տակ, բոլորը զբաղված են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավով»,-նշեց նա: Հիշեցնենք, որ դաշինքն ունի 9 պատգամավոր:

Հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչած հարցերին

Արցախի Հանրապետության կառավարության յութուբի ալիքում հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցերին, որոնք վերաբերում են տնտեսությանը, ենթակառուցվածքներին,կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների: Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ: […]

«Կասեն` Տարոնը ընտրակաշառք է տալիս»/տեսանյութ/

Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածուները այսօր հանդիպումներ ունեցան Էրեբունի վարչական շրջանում: Ընտրողները քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ողջունեցին ծափերով և բացականչություններով: Ելույթներից հետո Տարոն Մարգարյանը շփվեց բնակիչների հետ` լսելով նրանց առաջարկները: Երբ լրագրողները փորձեցին հարցեր տալ քաղաքապետի թեկնածուին վերջինս արձագանքեց. «Թողեք մարդկանց հետ շփվեմ, ինձ հաճելի է ընտրողների հետ շփվելը`հարցերի ժամանակը չի»: Մի կին մոտենալով […]

Համբերե՛ք /տեսանյութ/

Այսօր ի թիվս  մյուս պատվամավորների՝ պատգամավորական մանդատները ստանալու էր եկել Աղվան Վարդանյանը :  Վերջինս  անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ  կոալիցիային՝ լրագրողներին խորհուրդ տալով  համբերել. «Մի փոքր համբերություն ունեցեք և բոլոր հարցերի պատասխանները կունենաք»:    

Զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների

Երրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների: Զինծառայող Կ.Ավետիսյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել […]

Հեպատիտ Ց-ով հիվանդները կարող են ցուցակագրվել բուժման ծրագրում ընդգրկվելու համար

Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի»դեղ, որով հեպատիտ Ց-ով հազար հիվանդ բուժում կստանա։ Ասենք, որ  հեպատիտ Ց-ի դեմ պայքարը հանրային առողջապահական լուրջ խնդիր է։ Այն խիստ վտանգավոր վարակիչ հիվանդություն է թե՛ հիվանդի առողջության և կյանքի, թե՛ հանրության համար։ Համաշխարհային փորձը ցույց […]

Չե՞ք հոգնել, ժողովո´ւրդ ջան. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

«Չե՞ք հոգնել, ժողովո´ւրդ ջան, ես արդեն բազմիցս անդրադարձել եմ դրան»,-այսօր մանդատների հանձնման արարողությունից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հարությունյան Կարապողոսյանն` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ինքը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։ Մանրամասները` տեսանյութում:

Հանձնաժողովներում եմ ակտիվ եղել. Ռոբերտ Սարգսյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասում է, որ չնայած ելույթներ չի ունեցել Ազգային ժողովում, բայց նախագծեր է ներկայացրել և հանձնաժողովներում էլ աշխատանքներ է տարել: Հարցին, թե նորընտիր խորհրդարանում ավելի ակտիվ է լինելու, նա պատասխանեց. «Կտեսնեք»: Ռոբերտ Սարգսյանն ընդգծեց, որ իր ձայները Տարոն Մարգարյանի ռեսուրսների շնորհիվ չի ստացել, այլ իր ընտրողները գնահատել են իր կատարած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի