Պաշտոնեական դիրքի չարաշահման համար 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել. նրանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող պահակախմբի ոստիկանների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 4 աշխատակցի: Ի դեպ, թեպետ նախաքննության ժամանակ ուղեկցող պահակախմբի […]