24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Մեծ պահքի երկրորդ օր

Տեր Աստված ասում է. -Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա: -Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու […]

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել աշխատանքային այցի բրյուսելյան իր բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին, հույս հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաև […]

Ինձ նեղացնել ուղղակի հնարավոր չի, քանի որ ես պատերազմ տեսած մարդ եմ. փոխմարզպետը անկեղծացավ

«Ինձ նեղացնել ուղղակի հնարավոր չի, քանի որ ես պատերազմ տեսած մարդ եմ: Ինչ է նշանակում՝ մտել են իմ տարածք: Մարդիկ պետք է հասկանան, որ Կոտայքի մարզը մի ընտրատարածք է: Եւ յուրաքանչյուր  ռեյտինգային թեկնածու՝ բոլորը իրավունք ունեն ցանկացած տեղում իրենց խոսքը ասել:Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի փոխմարզպետ , […]

Արցախի ՊՆ-ն հայտարարում է

Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ,  հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին,  շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ […]

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Փետրվարի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար ԿարենՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան ԱնջեյԿասպշիկին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել ս.թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պաշտպանության […]

Այս ամենը կարող է հանգեցնել հեղաշրջման /տեսանյութ/

Սովորաբար ընտրություններից հետո ընտրողներից շատերը հետընտրական սթրես են ապրում, քանի որ, մեղմ ասած, շատերի հույսերն ի դերև են ելնում: Իսկ թե իրադարձություններն ինչպես կզարգանան  ապրիլյան ընտրություններից հետո, դժվար է ասել: «Ընտրողը գիտի՝ ինքը, իր հարևանները ընտրել  են մեկին, բայց ընտրվել է մեկ ուրիշը՝ լցոնումների ու փողի շնորհիվ, դա հիասթափեցնող է: Ժողովուրդն ինքն իրեն վիրավորված է […]

Ես վերջապես ազատվեցի այս գրքից․ Արտավազդ Փելեշյան

2016 թվականին լույս տեսավ համաշխահային կինոյի մերօրյա լեգենդ Արտավազդ Փելեշյանի մասին հոդվածների ու ակնարկների՝ «Դրոշշման ժամանակը» խորագրով երկհատոր ժողովածուն։  Գրքերում  կարծիքներ,  վերլուծություններ, տպավորություններ ու մեկնաբանություններ են Փելեշյանի արվեստի մասին։  Վարպետը դրանք հավաքել, ի մի է բերել տասնամյակների ընթացքում և իր ձեռքով կազմել երկհատորյակը։ Արտավազդ Փելեշյանն ինքն էլ գրքերի հեղինակ է. համաշխարհային կինոյին հայտնի են նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի