06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Ուզում ենք հավատալ». ցմահ դատապարտյալները՝ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, Ձեզ են դիմում մի խումբ ցմահ դատապարտվածների հարազատներ: Բազմիցս դիմել ենք տարբեր իրավասու մարմիններին վաղաժամկետ ազատման խնդրով ու միշտ ստացել ենք նույն պատասխանը, որ խնդիրը քաղաքական է, և լուծումը կարող է տալ միայն երկրի նախագահը: Տեղեկացնենք, որ շուրջ մի քանի տասնյակ ցմահ դատապարտյալներ հատել են քսան տարվա շեմը, իսկ օրենքով ամրագրված […]

Ստուգումներ գազավորված ըմպելիքի շուկայում. որոշ արտադրատեսակներ ոչնչացվել են

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացրել ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների շուկայում: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը: Ծառայությունը ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքներ արտադրող 15 տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ: Հատկանշական են եղել հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները, արձանագրվել են նաեւ սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների, […]

23-ամյա տղան ընկել է 4-րդ հարկից. վիճակը ծանր է

1994 թվականին ծնված Հ.Ս.-ն, ըստ շտապօգնության բժշկի  վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից: Ոստիկանությունից Henaran.am-ին  հայտնեցին, որ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու, դեպքի առթիվ կատարվում է քննություն: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից էլ  փոխանցեցին, որ  Հ.Ս.-ի վիճակը ծանր է: Վերջինս ողնաշարի, գանգուղեղային միջին և ողնուղեղի վնասվածք է ստացել:

Աստված որի՞ն պետք է լսի

Մենք՝ մարմնավոր կյանքով ապրող մարդիկս, որ հոգևորի մասին ոչինչ չենք մտածում, ուզում ենք, որ աղոթքը զգալի, տեսանելի, շոշափելի կերպով մեր ցանկացածը բերի մեր ձեռքը, մեր գրպանը դնի, մեր տունը, մեր այգին լցնի: Բայց այն ժամանակ էլ ի՞նչ գին պետք է ունենար աղոթքը: Դո՛ւ էլ կաղոթես, ե՛ս էլ կաղոթեմ, մեզ պես հազարավորներն էլ կաղոթեն, ամեն օր, […]

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարը կզեղչվի

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրվածուսանողները, ովքեր  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին,ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք էհանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալգրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնականհաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝բուհերը ուսման […]

8 տարեկան աղջկա մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ /տեսանյութ/

«Ոչ մեկս ապահովագրված չենք այս հիվանդությունից և ոչ մեկը չգիտի վաղը իր հետ ինչ կլինի: Դրա համար պետք է պայքարենք այս հիվանդության դեմ և նպաստենք դրա կանխարգելմանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ սա համար մեկ հիվանդությունն է, որից կանայք ավելի շատ են մահանում: […]

Բացառիկ

Ոչ բոլորը գիտեն, որ Իրանում, ըստ էության, նաև կա, ասենք ասպես, «չերևացող» գաղափարական-քաղաքական վերնախավ, որի կայացրած որոշումները, որպես կանոն, ավելի գործուն են և ազդու, քան «երևացող» հատվածինը: Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշված վերնախավի ներկայացուցիչներից մեկն է: Այս առումով, դատելով առկա տեղեկատվությունից, հենց վերջինիս նախաձեռնությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ նախօրոք չծրագրված […]

«Դեռ հարց է` որքան ազատություն է տրվելու»

«Դեմքեր են փոխում, որ տպավորություն թողնեն, թե ինչ-որ բան են փոխում, այս մարդիկ էլ մնացել են անգործ, այս պահին նրանց ծառայությունները պետք չեն, ման են գալիս ուրիշ ճանապարհներ, որի միջոցով իրենց իշխանությունն ու ազդեցությունը կարող են պահել, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ խոսքը խոշոր սեփականատերերի մասին է, անօրինական բիզնեսով զբաղվողների մասին է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի