«Այլընտրանք չկա. պիտի ուժեղ լինենք»
«Մեզ մոտ մի երեք օր է, հարաբերական անդորր է տիրում: Կրակոցներ չեն հնչում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Վերջինս շեշտեց՝ Չինարի գյուղի բնակիչները անկոտրում են. Նույնիսկ կրակոցների ժամանակ չեն սարսափում կամ ընկճվում: «Բա չգիտե՞ք, մենք ուժեղ ժողովուրդ ենք, այլընտրանք չկա. պիտի ուժեղ լինենք», – նշեց Չինարիի համայնքապետը: