Որդին ստել է, թե հայրը հանկարծամահ է եղել, հաջորդ օրն ինքն է ինքնասպան եղել.մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հայր եւ որդի Ալամյանների մահվան հանգամանքները։ ՀՀ Քննչական կոմիտիեց հայտնում են, որ փետրվարի 9-ին «Ծաղկահովիտ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Հնաբերդ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Դերենիկ Մեսրոպի Ալամյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի եւ փորձագետի […]