25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2017

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերին: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց ԿԽՄԿ կարևոր մարդասիրական առաքելությունը՝ արժևորելով ԿԽՄԿ շարունակական գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Պիտեր Մաուրերն ընդգծեց ԿԽՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու տասնամյակներ ի վեր Հայաստանի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է […]

Տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը, 2 անձ ձերբակալվել է: ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինի մուտք են գործել 1927թ. ծնված […]

««Հանրապետականը» ՀԱԿ-ին մի շատ փոքր տեղ կարող է տալ» (տեսանյութ)

Ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի խոսքով Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում չի լինելու: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր էլ իրենց խմբակցության 7 պատգամավորները միմյանց հետ հակասությունների մեջ են գտնվում. «Հայ ազգային կոնգրեսը չի կարող խորհրդարանում հայտնվել»: Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Մարտիրոսօղլուն, Սյուզիկը և մինչև վերջին բջիջը հակահայ Զեյնաբն ու Սաֆարովը

«Խորհրդային միության գլխավոր կլկլացնող Զեյնաբ Խանլարովան այսօր տեղեկացրել է,որ նա ևս միանում է ադրբեջանցիների, իրենց հայեր ներկայացնողների ստեղծած ինչ-որ խաղաղության հարթակին և ցավ է ապրում,որ հայ և ադրբեջանցի աճող սերունդներն իրար մասին կարծիք են ստեղծում պատերազմի համատեքստում… Զեյնաբ խանումն իսկական թուրք է՝ կեղծավոր և ստոր… Այս կինը, որը նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր է, երբեք չի […]

Գերմանիայում է ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Փետրվարի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը` Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով:

Ոստիկանները ծեծի են ենթարկել բերման ենթարկվածներին. հաղորդում

Գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման ենթարկված մի խումբ անձանցից Թովմաս Կ.-ն, Էդգար Կ.-ն եւ Արեւիկ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույնաբովանդակ հաղորդումներ են տվել հիշյալ բաժնի ոստիկանների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման, խոշտանգման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ հաղորդումների հիման վրա Հատուկ քննչական […]

Վարչապետն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» ընկերության գործադիր գործընկեր Մարկ Հենիին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին: Ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության […]

Պրիմիտիվիզմի ստորին աստիճանի վրա

  «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ էության, գտնվում է պրիմիտիվիզմի ստորին աստիճանի վրա: Այսպես՝ ադրբեջանական տխրահռչակ կայքերից մեկը «վերլուծական» հոդված է գրել Շահին Միրզաևի մասին, որտեղ մեկ այլ ադրբեջանական կայքի վրա հղմամբ, նշում է, թե թալիշ գործիչն ամենևին էլ ազգությամբ թալիշ չէ, իսկ նրա նախնիները իբրև թե Երևանից տեղափոխվել են Իրան, իսկ հետո՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության […]

Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարները հանդիպել են

Փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլային: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ Նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը և Մասկատում ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի