02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

«Մի դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարոն վարչապետ»

Ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսին: «Մի դարձրեք հասարակությունը Ձեր պաշտպանական ռեսուրսը, պարոն վարչապետ, հղում մի արեք անդեմ «բոլոր»ին, Ձեր ասած «բոլոր»ը շատ քիչ մարդիկ են, և նրանք Ձեզ հիանալի հայտնի են: ՀՀ վարչապետի՝ «բոլորին» նստեցնել-կախելու, չնստեցնել-չկախելու, դաստիարակելու-հաշտվելու-չհաշտվելու տարակուսանքները ոչ մի նորություն չեն պարունակում, աշխարհի չափ հին են […]

Սուտ է. խորհուրդ Ադրբեջանին

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառել է. Երեկ՝ հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության այն մասին, թե հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Նուրշիրավանօղլու Բաշիրովը, իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություներում: Ավելին՝ հունվարի […]

Թուրքական ինքնաթիռը ընկել է Բիշկեքի մոտակայքում՝ բնակելի տների վրա․ կա ավելի քան 30 զոհ/ֆոտո, վիդեո/

Այսօր վաղ առավոտյան Բիշկեքի մոտակայքում կործանվել է թուրքական  Boeing 747 ինքնաթիռը, ինչի արդյունքում ավելի քան 30 զոհ կա։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, թուրքական բեռնատար ինքնաթիռն իրականացնում են Հոնկոնգ-Բիշկեք չվերթը։ Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, արդյունքում 32 տուն է քանդվել։ Վթարի պատճառը, նախնական տեղեկություններով, եղանակային վատ պայմաններն են եղել։ Զոհերի թվում են ինքնաթիռի անձնակազմը՝ […]

«Ծխախոտի գինը պետք է սարսափելի բարձրացվի»

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտ ամսից ծխախոտի տուփերի վրա կպատկերվեն սարսափեցնող նկարներ և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ: Նկարներում պատկերված են լինելու մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ՝ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Կազմակերպիչները վստահ են՝ նման քայլի դիմելուց հետո  կնվազի ծխողների թիվը: Անդրադառնալով այս թեմային՝ հոգեբան […]

Ինչո՞ւ Թրամփի հաղթանակ կլինի, իսկ մեզ մոտ չե՞ն կարող անակնկալներ լինել. Լ. Զուրաբյան

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադառնում է գալիք խորհրդարանական ընտրություններին, դրանց ընդառաջ քաղաքական դաշտի դասավորվածությանը, Հայ ազգային կոնգրեսի շանսերին և այլն: – Պարոն Զուրաբյան, 2017-ին քաղաքական դաշտում սպասվող կարևորագույն իրադարձությունը ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են:  ՀԱԿ–ի շանսերն ընտրություններին ինչպիսի՞ն են: – Կարծում եմ՝ ՀԱԿ-ն ունի շատ լավ հնարավորություն, […]

Ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը

Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին: Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն է […]

ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է

Երեկ՝ հունվարի 15-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության այն մասին, թե հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Նուրշիրավանօղլու Բաշիրովը, իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություներում: Ավելին՝ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին այդ երկու տարուց

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսվում է գործընթացին հաջորդող հնարավոր զարգացումների մասին, գրում է Ermenihaber.am-ը։ Թուրքական «Haberler» լրատավական կայքի տեղեկացմամբ՝ կուլիսներում ամենաքննարկվող հարցը վաղաժամ ընտրությունների հավանականությունն է՝ ընդ որում, անկախ նրանից սահմանդրական փոփոխությունների փաթեթը  կընդունվի, թե ոչ։ Եթե փաթեթը խորհրդարանում հավանության չարժանանա, ապա հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ փաթեթի ընդունման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի