12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Ծխախոտի գինը պետք է սարսափելի բարձրացվի»

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտ ամսից ծխախոտի տուփերի վրա կպատկերվեն սարսափեցնող նկարներ և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ:

Նկարներում պատկերված են լինելու մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ՝ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Կազմակերպիչները վստահ են՝ նման քայլի դիմելուց հետո  կնվազի ծխողների թիվը:

Անդրադառնալով այս թեմային՝ հոգեբան Սամվել Խուդոյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ այս քայլն առանձնապես աչքի չի ընկնում  արդյունավետությամբ:

«Ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներ պատկերելը էապես չի ազդի ծխող մարդկանց վրա ու չի հանգեցնի նրան, որ այլևս չծխեն: Իհարկե, պետք է նշել, որ  որոշների վրա կարող է ազդել: Ամեն դեպքույմ,  այդ քայլին գնալն այս դեպքում որակական փոփոխության չի հանգեցնի: Փորձը ցույց է տալիս, որ դրա դեմ մի արդյունավետ քայլ կա. ծխախոտի գները պիտի սարսափելի բարձրացվեն, կրկնում եմ՝ սարսափելի… Այդ պարագայում շատերը կհրաժարվեն ծխելուց» ,- նշեց հոգեբանը:

Վերջինս ընդգծեց՝ հետևելով Եվրոպայում կիրառված արդյունավետ մոտեցմանը՝ պետք է հասկանալ՝ ոչ մի դեպքում չի՛ կարելի պրոպագանդել ո՛չ ծխախոտը, ո՛չ ծխողներին:

«Եվրոպայում, նույնիսկ, մի տեսակ առհամարհական վերաբերմունք են ցուցաբերում ծխող մարդկանց նկատմամբ՝ համարելով, որ նրանք, այսպես ասած, երկրորդ կարգի մարդիկ են, քանի որ գիտակից չեն այնքան, որ հասկանան՝ չի կարելի ծխել», – ընդգծեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ