06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 180 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Հայոց բանակը 25 տարեկան է /տեսանյութ/

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հայոց բանակի տոնը՝ մեր բանակը 25 տարեկան է։ Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և  հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի – […]

Կմեղադրի պետական դավաճանության մեջ. Հայկական Ժամանակ

ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում նախօրեին Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայ­տարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով, արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր ար­ժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը, զրկվելով կու­սակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային […]

Սեյրանի հետ. Ժամանակ

Վարչապետ Վարեն Կա­րապետյանի` Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահա­մյանը: Ռուսաստանի հայերի միության Նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդհմի առաջնոր­դած շարժմանը: Պատահա­կան չէ, որ Ռուսաստանի հայ միության նախագահի տեղակալը` Հայաստանի դեմոկրատական կուսակցու­թյան նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին: Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի […]

Մենք մտնում ենք քաոսի փուլ. Փաստ

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ -Ընտրական գործընթացները մեզանում ինչ զարգացում են ունեցել: Այդ զարգա­ցումն ինչ տրամաբանությամբ է ընթացել: -Դժվար է տրամաբանության մասին խո­սելը: Իշխանության ներսում միշտ եղել են խնդիրներ, ընթացել է իշխանության պայ­քար, որի համար օգտագործվել են ընդդիմության մեջ եղած ուժերը: Վերադասավո­րումների արդյունքում ժամանակ առ ժամա­նակ ընդդիմության մի մասը դարձել է իշխա­նություն, կոալիցիա կազմել իշխանության […]

Փակվել են Վայք – Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 06:00-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Վայք – Ջերմուկ ավտոճանապարհը  և Սարավանի լեռնանցքը: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող […]

Բանտում պոկել են ականջը. Հրապարակ

Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել` հիվան­դանոցի հեղինակություններից մեկը` «Վրացի Կարեն» մակա­նունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա եւ պոկել նրա ականջը: Տուժողին վիրահատել են: ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ժխտեց կատարվածը. «Սուտ է, նման բան չկա»: Մինչդեռ ՔԿՎ-ից հաստատեցին. «Հունվարի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ […]

Պրոբլեմներ կունենան. Հրապարակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել: Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրա­համյանի ազդեցության տիրույթում գտնվող հան­րապետական որոշ գյուղապետերի եւ հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու եւ «տակից» Հովիկ Աբրա­համյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կու­նենան: Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի