28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

Աստված ողորմի մեր ժողովրդին … անտարբերը ինչպես պիտի սիրի

Սիրելինե’ր, քնել էի. մի տեսիլք տեսնելով` արթնացա: Վկայեմ մի բան, որ Սուրբ Գրքի մարգարեություններից հայտնի է և շատ կարևոր: Իմ մետաղյա հյուղակից մոտ տասը մետր հեռու` մի բարձր տոնածառ էր: Մի ձայն ասաց թե` ավելի ուշադիր նայիր: Տեսա տոնածառի միայն աջ կողմի ճյուղերն են: Ավելի ուշադիր նայելով` տեսա որ, այն ինչ տոնածառի ճյուղեր էի համարում` […]

Այլեւս մեզ հետ չեն․ հայտնիներ, որոնք մահացան 2016-ին /ֆոտո/

2016-ը, ցավոք, ոչ միայն ձեռքբերումների, այլեւ կորուստների տարի էր։ Անցած տարվա ընթացքում իրենց մահկանացուն կնքեցին բազմաթիվ հայտնի ու սիրված մարդիկ։ Հավերժ հիշատակ նրանց․․․ Ալան Ռիկման /1946-1916/ Հանրահայտ ու սիրված բրիտանացի դերասանը հետաքրքիր ու բովանդալակից կյանքով ապրեց, նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում, սակայն, ցավոք, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ընդհատեց նրա կյանքը։ Դեւիդ Բոուի /1947-2016/ Վերջին մեկուկես տարին լեգենդար երաժիշտը […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

  ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 60-100 մ:  ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Եղանակային անակնկալները շարունակվում են

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-2-ին էապես չի փոխվի, 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 2 -6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ես հատուկ Ձմեռ պապիկ ունեմ, ինքն ամեն տարի գալիս է. Է. Մարուքյան

Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տարի էլ, ինչպես ամեն տարի Ամանորը նշելու է հայրենի քաղաքում` Վանաձորում, ընտանիքի, ընտրողների, ժողովրդի հետ: «Իմ ընտրողները գալիս են մեր տուն, ես մեր տանը չլինե՞մ, մարդիկ գալիս են, ուզում են ինձ տեսնել, հազիվ տարվա մեջ այդ մեկն օրն է, որ կարող ենք ոչ աշխատանքային միջավայրում իրար […]

2016-ին Ինստագրամում ամենահայտնի ռուս աստղերը /ֆոտո/

«Ինստագրամ» սոցիալական կայքի ռուսական «հատվածում» 2016-ի ամենահայտնիները դերասանուհի Նաստյա Սամբուրսկայան ու ռեփեր Թիմաթին են։ Սամբուրսկայայի էջն 2016-ին ունեցել է 7,6 միլիոն հետեւորդ, Թիմաթին՝ 7,4 միլիոն։ Երրորդ եւ չորրորդ տեղում հաղորդավարուհիներ Քսենիա Բորոդինան եւ Օլգա Բուզովան են, երկուսն էլ 7,1 միլիոն հետեւորդ ունեն։ Լավագույն հնգյակը եզրափակում է մոդել Իրինա Շեյքը՝ 7 միլիոն հետեւորդով։    

Երեւանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ռուս մայորի դին

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 19։00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես […]

Վարդենյաց լեռնանցքում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքում բուք և մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մ: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 100-150 մ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի