14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես հատուկ Ձմեռ պապիկ ունեմ, ինքն ամեն տարի գալիս է. Է. Մարուքյան

Անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տարի էլ, ինչպես ամեն տարի Ամանորը նշելու է հայրենի քաղաքում` Վանաձորում, ընտանիքի, ընտրողների, ժողովրդի հետ: «Իմ ընտրողները գալիս են մեր տուն, ես մեր տանը չլինե՞մ, մարդիկ գալիս են, ուզում են ինձ տեսնել, հազիվ տարվա մեջ այդ մեկն օրն է, որ կարող ենք ոչ աշխատանքային միջավայրում իրար տեսնել, թե չէ միշտ գալիս են իմ գրասենյակ, ինչ-որ խնդիրներից են պատմում, իսկ Նոր տարուն արդեն մի բաժակ բան ենք խմում, շնորհավորում ենք, կենացներ ենք ասում»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Էդմոն Մարուքյանը:

Հետաքրքրվեցինք, թե տոնածառ զարդարելու, գնումներ  կատարելու ժամանակ ունենում է, ինչին նա պատասխանեց. «Ոչ, գնումներ կատարելու ժամանակ չունեմ, անկեղծ ասած`  ես այդ առումով շատ վատ մարդ եմ, ես ոչ մի բանի ժամանակ չեմ ունենում, որ գնումներ կատարեմ, բայց մեկ-մեկ երեխաների հետ տոնածառ եմ զարդարում, սկսում եմ, հետո իրենք զարդարում են»:

Ի դեպ, քաղաքական գործիչն ասաց, որ ամեն տարի իրենց Ձմեռ պապն է հյուրընկալում. «Ես հատուկ Ձմեռ պապիկ ունեմ, ինքն ամեն տարի գալիս է»:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ