25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 28, 2017

Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի. Սուրիկ Խաչատրյան

«Իրանք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց Սերժի իրանք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»,-այսօր Հայոց բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի խոսքին՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն […]

Խիղճդ ո՞ւր է

«Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի…․» (Ղուկ․9։25-26)։ Այս խոսքը ես վերցրել եմ Ղուկաս Ավետարանչի 9-րդ գլխի 25 համարից։ Հիսուս ասում է․ «Ով սիրում է իր անձը պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ 12։25): Ըստ մեր Տիրոջ, ով որ մտածում […]

Իսրայելում բանակում չծառայած տղային աղջիկ չեն տալիս. Սուրեն Աբրահամյան/վիդեո/

Ինչու այնպես է ստացվում, որ անապահով ընտանիքների զավակներն են ծառայում սահմանին: Այս հարցը տվեցինք գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանին: Ի պատասխան՝ գեներալն ասաց, որ հարցն ավելի շատ վերաբերում է հասարակության մտածողությանը, քան բանակին: Նա որպես օրինակ բերեց Իսրայելի բանակը՝ նշելով, որ այնտեղ բանակում չծառայած տղային աղջիկ չեն տալիս, իսկ մեզ մոտ փոքր-ինչ […]

Մեր բանակը խաղաղություն ստեղծող եւ խաղաղություն պահպանող բանակ է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 180 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Հայոց բանակը 25 տարեկան է /տեսանյութ/

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հայոց բանակի տոնը՝ մեր բանակը 25 տարեկան է։ Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և  հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները: Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի – […]

Կմեղադրի պետական դավաճանության մեջ. Հայկական Ժամանակ

ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում նախօրեին Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայ­տարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով, արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր ար­ժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը, զրկվելով կու­սակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային […]

Սեյրանի հետ. Ժամանակ

Վարչապետ Վարեն Կա­րապետյանի` Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահա­մյանը: Ռուսաստանի հայերի միության Նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդհմի առաջնոր­դած շարժմանը: Պատահա­կան չէ, որ Ռուսաստանի հայ միության նախագահի տեղակալը` Հայաստանի դեմոկրատական կուսակցու­թյան նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին: Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի